«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

Արտուշ պապի սրտի Զորավարը

Արտուշ պապի սրտի Զորավարը
22.09.2026 | 13:11

Պատմում են, որ հորական պապիս հորեղբորը՝ մեր Արտուշ պապին, ով հայտնի դաշնակցական էր, երբ կալանավորում են, որպեսզի Զորավար Անդրանիկի նկարն իր մոտ մնա, դաջում է կրծքավանդակին՝ սրտին մոտ։
Երևանի բանտից (որտեղ, ի դեպ, Չարենցի հետ նույն խցում է եղել կարճ ժամանակ) Մոսկվա տեղափոխելիս Անդրանիկի նկարն են տեսնում կրծքին դաջված, ինչի համար նրան կգնդակահարեին, սակայն հայ ուղեկցողը բարկանում է, թե ընկեր Ստալինի նկարն է, ու այդ մեկ խոսքը փրկում է Արտուշ պապի կյանքը։ Նա 10 տարուց ավելի մնում է ԽՍՀՄ ԳՈՒԼԱԳ-ներում (ГУЛАГ) և սիբիրյան աքսորավայրերում:
Մեր Արտուշ պապը, որպես դաշնակցական, լուրջ հեղինակություն ուներ գյուղում, և նրա մասին մինչև հիմա խոսում են Լճաշենում։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 3665

Մեկնաբանություններ